ԲՀԿ-ն մեկնարկեց քարոզարշավի երրորդ օրը

Այսօր` սեպտեմբերի 12-ին, ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկնարկեց քարոզարշավի երրորդ օրը: Այս պահին ԲՀԿ-ականները քայլերթ են իրականացնում փողոցներում ու բակերում: Իր ելույթում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց` ԲՀԿ-ն հավատարիմ է մնալու երևանցուն տված խոստումներին և կարող է Երևանն ավելի բարեկարգ ու կանաչ դարձնել, եթե երևանցիներն իրենց վստահության քվեն տան հենց այս քաղաքական ուժին: <<Մեր ծրագրերն իրատեսական են: Բոլոր քաղաքական ուժերն էլ կարող են խոսել Երևանում առկա խնդիրների մասին, բայց մենք գիտենք` ինչպես լուծել այդ խնդիրները>>,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.