Մեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն «վերացնելու» որոշում է կայացվել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել:

Նա այսպես է մեկնաբանել այսօր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Լեհաստանում ձերբակալվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու համար կասկածվողը։

«Մահափորձ Լեհաստանում գլխավոր բանդերականի դե՞մ. սա արդեն իսկապես լուրջ է...Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցը, որ Արևմուտքը որոշել է վերացնել նրան», - գրել է Մեդվեդևը թելեգրամյան ալիքում:

Լեհաստանում ձերբակալվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու համար կասկածվող անձը։ Լեհաստանի քաղաքացի Պավել Կ.-ն մեղադրվում է ռուսական ռազմական հետախուզությանը տեղեկատվություն փոխանցելու և Զելենսկու դեմ «ռուսական հատուկ ջոկատայիններին հնարավոր մահափորձ ծրագրելու հարցում» աջակցության համար, հայտնել է Վարշավայի դատախազությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.