Չինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի

Մայիսի 2-ի առավոտվա դրությամբ Չինաստանում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, հայտնում է «Սինհուա»-ն։

Քանդված կամրջի փլատակների տակ 23 ավտոմեքենա կա։

«Ժամը 5:30-ի դրությամբ (Երևանի ժամանակով մայիսի 2-ի 01:30-ին) Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի մասի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի: Եվս 30 մարդ գտնվում է հիվանդանոցում»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Փլուզումը տեղի է ունեցել մայիսի 1-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 2:10-ին (ապրիլի 30-ին Երևանի ժամանակով 22:10-ին) Մեյչժոուում՝ Մեյչժոու-Դաբու մայրուղու հատվածում: Այն միացնում է Գուանդուն և Ֆուցզյան նահանգները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.