Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը

Թբիլիսիում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ կազմակերպված ցույցի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ի և ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցները։

Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի ծառայողական մուտքի մոտ հավաքվածներն ի սկզբանե մտադիր էին հրկիզել դրոշը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Դա անելու համար դրոշը կապել էն դարպասից։ Սակայն մոտ 10 րոպե անց ցուցարարները դարպասից հանել են դրոշն ու պատռել այն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Վրաստանում բողոքի ցույցերի պատճառ է դարձել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վրացական ընդդիմությունը նախագիծն անվանել է «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի համարժեքը»։  Մայիսի 1-ին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում։ Դրան աջակցել է 83, դեմ է արտահայտվել 23 պատգամավոր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.