Այժմ Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը, բայց կան քաղաքական գործիչներ, որոնք խանգարում են դրան. Հաջիև

Այս պահին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը, բայց, ցավոք, կան քաղաքական գործիչներ, որոնք խանգարում են դրան։ Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նրա վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Մենք ապահովել ենք խաղաղությունն ու անվտանգությունը, այժմ երկու երկրներն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը. հայ-ադրբեջանական սահմանին անցած վեց ամիսը երկու երկրի պատմության ամենահանդարտ շրջաններից է»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

«Մենք (Ադրբեջանն ու Հայաստանը) լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում: Բայց Ադրբեջանի մոտեցումն այն է, որ խաղաղությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև է, քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում: Այն ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ Բրյուսելում, ո՛չ էլ Փարիզում: Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունը պետք է ապահովվի երկու երկրի միջև»,- ասել է նա։

Հաջիևի խոսքով՝ Բաքուն և Երևանը պետք է շրջեն առճակատման էջը և առաջ շարժվեն, ինչպես նաև ամրապնդեն պատասխանատվությունը խաղաղության պայմանագրի հարցում:

«Միգուցե սա երկար գործընթաց կլինի», - նշել է Հաջիևը։

«Մենք խաղաղության պայմանագրի տեքստ ենք պատրաստե... և ձևակերպել ենք խաղաղության 5 հիմնարար սկզբունք: Տեսնում ենք, որ առաջ ենք շարժվում, բայց, ցավոք, կան այնպիսիք, որոնք որոշակի քաղաքականություն են վարում, ինչը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության օրակարգի վրա»,- ասել է Հաջիևը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.