ԱԱԾ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել 2 քաղաքացու նկատմամբ, ովքեր հասարակական անվտանգությանը վտանգող կոչեր էին անում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 328 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է  քրեական վարույթ «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես եկած 2 քաղաքացու նկատմամբ։

 

Այդ քաղաքացիներն են Աշոտ Գ․-ն և Սամվել Ս․-ն։ Վերջիններս հանդիսանալով վրացական համարանիշներով ավտոմեքենայի վարորդ և դժգով լինելով կառավարության կողմից վրացական համարանիշների մաքսազերծման վերաբերյալ իրավակարգավորումներից, հունվարին տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաներն օգտագործելով «Տելեգրամ» սոց.ցանցում առկա հրապարակային «Վրացական 30 %-ին դեմ եմ» խմբում հանդես է եկել խմբի հասարակական անվտանգությանը վտանգող հրկիզումներով արտահայտված գործողություններ, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչով:

 

Նման կոչ անելու մեջ կասկածվում է Սամվել Ս․-ն, իսկ Աշոտ Գ․-ն կասկածվում է գույք ոչնչացնելով կամ վնասելու զուգորդված, հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ կատարելու կոչով:

 

Երկու դեպքի փաստով նախաձեռված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.