Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը

Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Մխիթարյանին և արխիվային լուսանկար հրապարակել` հիշեցնելով, որ նա հավաքականի կազմում անցկացրել է 95 խաղ և խփել 32 գոլ։