Առաջադրվել եմ, որ լինեմ ՔՊ ցուցակում. դրանով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը. Սրբուհի Գալյան

Ես առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Դրանով հայտնել եմ իմ աջակցությունն իշխող խմբակցությանը, ինչպես նաև մասնագիտական աջակցության պատրաստակամություն՝ ողջ գործընթացի համար»,-նշել է նա:

Գալյանը հավելել է, որ ցուցակում առաջադրվելն ու նախընտրական գործընթացի մաս կազմելն իր ցանկությունն է: