WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Կիբեռհանցագործություն10:10 | նոյեմբերի 4, 2026WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել, որոնք նախարարի հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է նախարարությունը։
«Այդ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք՝
Չպատասխանել զանգերին և հաղորդագրություններին։
Չանցնել ուղարկված հղումներով և չբացել կցված ֆայլերը։
Չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ, գաղտնաբառեր և հաստատման կոդեր։
Չկատարել դրամական փոխանցումներ կամ հաղորդագրություններում ներկայացված այլ պահանջներ։
Անհրաժեշտության դեպքում արգելափակել օգտահաշիվը (Block) և բողոքարկել՝ նշելով որպես խարդախություն կամ սպամ (Report)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թեմա
ԿիբեռհանցագործությունՍոցիալական մեդիա
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
