Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ. վարչապետի խոսնակ

Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ. վարչապետի խոսնակ

Կիբեռանվտանգություն10:08 | նոյեմբերի 4, 2026Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ. վարչապետի խոսնակ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ. վարչապետի խոսնակ<!—>

]—>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

Խնդրում ենք լինել առավել զգոն․

չպատասխանել նման հաղորդագրություններին,

չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով

անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»։


Թեմա

ԿիբեռանվտանգությունԽարդախությունԱնձնական տվյալներ

Անձ

Նիկոլ Փաշինյան

Կազմակերպություն

Telegram

Աղբյուրը՝ NEWS.am