Վրաստանը չի մասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Բրյուսել13:14 | նոյեմբերի 16, 2026Վրաստանը չի մասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք՝ ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին, քանի որ կազմակերպիչները հրավիրել են միայն Եվրամիությունում Վրաստանի դեսպանին։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վրաստանը նոյեմբերի 16-ի բրյուսելյան միջոցառմանը, այդ թվում՝ փոխկապակցվածության հարցերով նախարարական համաժողովին մասնակցելու համար պատշաճ մակարդակի հրավեր չի ստացել, ուստի վրացական կողմի ներկայացուցիչն այդ հանդիպմանը չի մասնակցի», — ասված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Վրաստանը հավատարիմ է մնում Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը և պատրաստ է մասնակցել հանդիպումներին՝ պատշաճ մակարդակով հրավեր ստանալու դեպքում։ Նախարարությունից հավելել են, որ Բրյուսելը տեղյակ է այս դիրքորոշմանը։
ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովը կանցկացվի «Ընդարձակ Եվրոպա՝ հզոր Եվրոպա» խորագրի ներքո։ Միջոցառման կազմակերպիչն ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն է։
Հասանելի է
Տեղադրություն
Կազմակերպություն
Թեմա
Իրադարձություն
Աղբյուրը՝ NEWS.am
