Երևանի կենտրոնում կինը ենթարկվել է շան հարձակման. Նա տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի կենտրոնում կինը ենթարկվել է շան հարձակման. Նա տեղափոխվել է հիվանդանոց

Կենդանիների Հարձակումներ13:11 | նոյեմբերի 16, 2026Երևանի կենտրոնում կինը ենթարկվել է շան հարձակման. Նա տեղափոխվել է հիվանդանոց
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երևանի կենտրոնում կինը ենթարկվել է շան հարձակման. Նա տեղափոխվել է հիվանդանոց<!—>

]—>

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 9:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա և Մաշտոցի պողոտաների ավտոբուսի կանգառի մոտ, կանաչ վզկապով գերմանական հովվաշուն հարձակվեց ինձ և իմ շան վրա։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Լյուդմիլա Յակովլեվա անունով օգտատերը՝ տեղադրելով վիրկապված ոտքը լուսանկարը։

«Կարծես թե տերը նույնիսկ այնտեղ չէր։

Ոտքս լուրջ վնասվածք ունի. չեմ կարողանում քայլել։ Սրունքիս վրա վերքեր կան։

Շան տիրոջը, կամ ով գիտի, թե ում շունն է, խնդրում եմ արձագանքել։

Ես դեռ չեմ զննել իմ շանը. հավանաբար նա նույնպես լուրջ վնասվածքներ ունի։ Ինձ շտապօգնության մեքենայով տարան։

Դեպքին ականատես է եղել Panorama.am–ի թղթակիցը և նկարահանել տեղի ունեցածը։ Կադրերում երևում է, որ կնոջ ոտքից արյուն է հոսում, իր հարևանությամբ կանգնած է մի շուն։

Թեմա

Կենդանիների ՀարձակումներՀոսպիտալացումՊատահարներ

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am