Վիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է Ավինյանին (վիդեո)

Վիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է Ավինյանին (վիդեո)

Աննա Հակոբյան13:17 | նոյեմբերի 27, 2026Վիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է Ավինյանին (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վիեննայում գիշերը ինչ–որ magic է տեղի ունեցել, «չըլմփ–չըլմփ»–ներն այլեւս չկան. Աննա Հակոբյանը կրկին ակնարկել է Ավինյանին (վիդեո)<!—>

]—>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հերթական տեսանյութն է հրապարակել Վիեննայի փողոցներից։

Նա, մասնավորապես, ցուցադրել է Վիեննայի փողոցներն ու նշել. «Ակնհայտորեն Վիեննայում գիշերվա ընթացքում ինչ-որ մի magic է տեղի ունեցել և «չլմփ-չլմփ»–ներն այլևս չկան, ձյունը կուտակված է ճանապարհների եզրերին։ Թե դա, ինչպես է հաջողվել, հայտնի չէ մեզ։

Պետք է ասեմ նաև, որ փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խուճապ, ոչ մի խցանում, ոչ մի անհարմարություն, ոչ մի դիսկոնֆորտ։ Վիեննայում մշտական բնակչությունը կազմում է 2 միլիոն մարդ, Վիեննան կրկնակի մեծ է Երևանից, բնակչությունն էլ կրկնակի ավել է։ Միայն հոկտեմբերին Վիեննա այցելել է 1.800.000 զբոսաշրջիկ, ենթադրվում է, որ հիմա՝ նոյեմբերին, մի քիչ ավելի շատ են զբոսաշրջիկները, որովհետև Վիեննա մարդիկ գալիս են հատկապես նոյեմբերին Սուրբ ծննդյան զարդարանքները վայելելու։

Հիմա այս քաղաքում կա 2 մլն բնակիչ և ամսական 2 միլիոն զբոսաշրջիկ։ Թե ինչպես են տեղավորվում, մենք չենք կարող անգամ կռահել, ինչպես է դա կազմակերպվում, չեն կարող անգամ հեռավոր մեր մտքի ծայրում պատկերացում ունենալ»։

Նշենք, որ Աննա Հակոբյանը վերջին շրջանում պարբերաբան անդրադառնում է Երևանում խցանումների խնդրին և քննադատության քաղաքային իշխանություններին այդ խնդրի լուծումը չգտնելու մեջ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Աննա ՀակոբյանՏիգրան Ավինյան

Թեմա

Քաղաքային տրանսպորտԽցանումներ

Տեղադրություն

Վիեննա