Վերացվել է «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը

«Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում («Զվարթնոց» օդանավակայան) արտադրվող «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի նմուշի լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են, այն համապատասխանեցվել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է:
Աղբյուր՝ 24News.am
