Հովհաննավանքի և Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ

Քննչական կոմիտեում Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին 24News-ին հայտնում են ՔԿ-ից։
Ավելի վաղ 24News-ը գրել էր, որ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ:
«Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք»,-մեր հարցմանն ի պատասխան նշեցել էին ՆԳՆ-ից:
Աղբյուր՝ 24News.am
