Թուրքիայում S-70 ռազմական ուղղաթիռ է կործանվել

Ավիացիա20:38 | նոյեմբերի 12, 2026Թուրքիայում S-70 ռազմական ուղղաթիռ է կործանվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թուրքիայում S-70 ռազմական ուղղաթիռ է կործանվել<!—>

]—>

Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում S-70 ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Կործանման պատճառը դեռևս հայտնի չէ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Թուրքական Yeni Şafak պարբերականի տվյալներով՝ հղում անելով İHA գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել Յեշիլյուրթ շրջանում։ Կործանման վայր են ուղարկվել հրշեջ և բժշկական խմբեր։

Ինչպես հայտնել են նախարարությունից, փրկարար ծառայությունները հասել են ուղղաթիռի կործանման վայր և սկսել աշխատանքները։ Հնարավոր տուժածների և միջադեպի հանգամանքների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։

Հասանելի է

русский

Թեմա

ԱվիացիաԻնքնաթիռի վթար

Տեղադրություն

Թուրքիա

Աղբյուրը՝ NEWS.am