Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են

Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Ալիջան սահմանային անցակետի բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ըստ կայքի՝ Իգդիրում իրականացվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներ՝ մասնվորապես տեղադրվել են դեպի Ալիջան սահմանային անցակետ տանող ճանապարհային ցուցանակներ։

Օդանավակայանի խաչմերում տեղադրված ցուցանակը ցույց է տալիս Կարս, Թուզլուջա, օդանավակայան և Իգդիրի ուղղությունները, իսկ Իգդիր ուղղությամբ՝ Ալիջան, Իգդիր նահանգի ժանդարմերիայի հրամանատարություն, Քարաքոյունլու, Դիլուջու և Ալիջանի սահմանային անցակետերի ուղղությունները:

Նշվում է, որ դա համարվում է կարևոր ցուցիչ տարածաշրջանում շարժունակության համար ու տեղանունների ցուցանակների տեղադրման նպատակն է դեպի անցակետ տանող ճանապարհն ավելի տեսանելի դարձնել վարորդների համար։

Աղբյուր՝ 24News.am