36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

Հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը մահացել է 36 տարեկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը, որին ուղարկվել է դերասանուհու հոր տարածած հաղորդագրությունը։
«Խորը վշտով կիսվում ենք մեր սիրելի Հեյդենի ողբերգական մահվան լուրով։ Նա անհավանական լույս էր և բնության ուժ, որն անսահման սեր և ուրախություն էր բերում իրեն ճանաչող յուրաքանչյուրին և միլիոնավոր մարդկանց, որոնք դիտում էին նրան էկրանին», – ասել է դերասանուհու հայր Սկիփ Փանեթիերը։
Թե ինչ հանգամանքներում է դերասանուհին մահացել, չի հաղորդվում։
Փանեթիերը հայտնի էր «Հերոսներ» և «Նեշվիլ» հեռուստասերիալներում կերտած դերերով։
Աղբյուր՝ 24News.am
