Թուրքիայի Ֆեթհիե հանգստավայրում ջուր լցվելու պատճառով զբոսանավից տարհանվել է շուրջ 100 մարդ

Թուրքիայի Ֆեթհիե հանգստավայրի Օլյուդենիզ շրջանում ջուր լցվելու պատճառով զբոսանավից տարհանվել է շուրջ 100 ուղևոր, հայտնում է IHA գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Զբոսանավը դեռևս չպարզված պատճառներով սկսել է ջուր ընդունել։
Աղբյուր՝ 24News.am
