Թրամփը հավանություն է տվել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև համաձայնագրին

Թրամփը հավանություն է տվել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև համաձայնագրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ գոհ է, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են Մեքքայի փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը։

«Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս վերջապես ստորագրել են Մեքքայի փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նա ասել է, որ համաձայնագիրը ցույց է տալիս Մերձավոր Արևելքի երկրների միասնությունը։ Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ երեք երկրների այս քայլը նշանակալի, համարձակ և կարևոր է։

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանության համաձայնագիրը։ Turkiye թերթի տվյալներով՝ փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը ներառում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։

Աղբյուր՝ 24News.am