Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
Ինքնաթիռի վթար22:14 | նոյեմբերի 24, 2026Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
]—>
Թուրքիայի կենտրոնական Էսքիշեհիր նահանգում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով՝ փրկարար ծառայությունները հասել են կործանման վայր, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։
Նախարարությունը չի հայտնել՝ կան արդյոք զոհեր կամ տուժածներ, ինչպես նաև չի հստակեցրել պատահարի պատճառները։
Սա մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման արդեն երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, Մալաթիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինծառայող էր զոհվել։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
