Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանը և սպառազինության արտադրության ծավալների ավելացումը

Պաշտպանություն20:10 | նոյեմբերի 26, 2026Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանը և սպառազինության արտադրության ծավալների ավելացումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի շուրջ հակամարտությունը, դաշինքի երկրների ռազմական ծախսերը և սպառազինության արտադրության ծավալների ավելացումը։ Դրա մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը Թրամփը հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում՝ չորեքշաբթի երեկոյան Ֆլորիդայի իր Մար ա Լագո նստավայրում Ռյուտեի հետ հանդիպումից հետո։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ հանդիպումն արդյունավետ է անցել, իսկ հիմնական թեմաներն են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ու Իրանի շուրջ հակամարտությունը։ Կողմերը քննարկել են նաև Հաագայում և Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների արդյունքները։
«Մենք մանրամասն քննարկել ենք այն կարևորությունը, որ Ռուսաստանն ու Ուկրաինան խուսափեն ցանկացած գործողությունից, որը միտումնավոր կամ ոչ միտումնավոր կարող է հանգեցնել պատերազմի ընդլայնմանը, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Թրամփն ու Ռյուտեն անդրադարձել են նաև պաշտպանական ծախսերին և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մյուս երկրների ռազմարդյունաբերական համալիրում ներդրումներին վերաբերող հարցերին։
ԱՄՆ նախագահը հայտնել է պաշտպանական արդյունաբերության համար ավելի քան 20 նոր արտադրական օբյեկտների կառուցման գործում զգալի առաջընթացի մասին։ Ըստ նրա՝ ձեռնարկությունները կենտրոնացած են Patriot զենիթահրթիռային համալիրների, THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի, Tomahawk թևավոր հրթիռների, ինչպես նաև հարձակողական և պաշտպանական այլ սպառազինության արտադրության վրա, որը դեռ չի ներկայացվել լայն հանրությանը կամ այլ պետություններին։
«ԱՄՆ-ը երբեք այնքան ռազմական տեխնիկա և զինամթերք չի արտադրել, որքան հիմա։ Շուտով մեր պահեստները կլցվեն, և այդ ժամանակ ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներն ու գործընկերները զգալի օգուտ կստանան»,- հայտարարել է Թրամփը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՊաշտպանությունՔաղաքականություն
Անձ
Պատմություն
