Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Եգիպտոսին՝ Գիզայում 30 մարդու մահվան կապակցությամբ

Դիվանագիտություն19:35 | նոյեմբերի 26, 2026Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Եգիպտոսին՝ Գիզայում 30 մարդու մահվան կապակցությամբ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և Եգիպտոսի ժողովրդին՝ Գիզայի նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 30 մարդ, 15 մարդ էլ տուժել է։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ Գիզայում բազմաթիվ կյանքեր խլած ողբերգական հրդեհի կապակցությամբ։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՀրդեհՊատահարներՃՏՊ
Տեղադրություն
