Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից

Շենքի փլուզում19:49 | նոյեմբերի 14, 2026Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 16։27-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Հին Վանքի Տափ թաղամասի տներից մեկի մուտքի հատվածում տեղի է ունեցել փլուզում, և քաղաքացին չի կարողանում դուրս գալ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից։
Իրադարձություն
Շենքի փլուզումՓրկարարական գործողություն
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
