Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur.am

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur.am

Դատական համակարգ19:46 | նոյեմբերի 14, 2026Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur.am
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur.am<!—>

]—>

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսել են երեկ երեկոյան։ Քրեական վարույթի հիմքը 2 դատավորների խոսակցությունն է քրեական մեկ անձի մասով։

Այս պահին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է Երևան քաղաքի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Բանն այն է, որ Գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, ԲԴԽ է ներկայացրել երկու միջնորդություն՝ դատավորների լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անձամբ է ներկայացել ԲԴԽ՝ դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի վերաբերյալ միջնորդությունները ներկայացնելու համար։


Թեմա

Դատական համակարգԱրդարադատություն

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am