Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է

Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է

Պատահարներ16:09 | նոյեմբերի 7, 2026Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է<!—>

]—>

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում օպերատիվ-տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանվածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Պողոսյանն է, ով մահացել է կրծքավանդակի աջ և ձախ կեսի հատվածներում ստացած ծակած-կտրած վերքերից։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական և համայնքային ոստիկանները ու Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի ամբողջական մանրամասները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղցությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Պողոսյանին դանակի հարվածներ է հասցրել հարևանի տղան։

Հասանելի է

русский

Թեմա

ՊատահարներՍպանություն

Տեղադրություն

Լոռի

Աղբյուրը՝ NEWS.am