Մեծ Բրիտանիան գործարկել է Երկրի դիտարկման երկրորդ ռազմական արբանյակը

Մեծ Բրիտանիան գործարկել է Երկրի դիտարկման երկրորդ ռազմական արբանյակը

Ռազմական16:08 | նոյեմբերի 7, 2026Մեծ Բրիտանիան գործարկել է Երկրի դիտարկման երկրորդ ռազմական արբանյակը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մեծ Բրիտանիան գործարկել է Երկրի դիտարկման երկրորդ ռազմական արբանյակը<!—>

]—>

Մեծ Բրիտանիան շահագործման է հանձնել Երկրի դիտարկման իր երկրորդ ռազմական արբանյակը՝ Titania-ն։ Այն բրիտանական զինված ուժերին թույլ կտա ավելի արագ հայտնաբերել հնարավոր սպառնալիքները, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Լվացքի մեքենայի չափեր և մոտ 100 կգ զանգված ունեցող արբանյակն անցած ամիս արձակվել է Կալիֆոռնիայից՝ SpaceX-ի հրթիռով։ Titania-ն շարժվում է մոտ 27 հազար կմ/ժ արագությամբ և Երկրի շուրջ մեկ ամբողջական պտույտ կատարում 90 րոպեում։

Այս ծրագրի առաջին արբանյակը՝ Tyche-ն, ուղեծիր է դուրս բերվել 2024 թվականին։ Հետագայում Մեծ Բրիտանիան նախատեսում է արձակել ևս երկու արբանյակ։

«Մեր զինված ուժերը կկարողանան ավելի վաղ նկատել սպառնալիքները, ինչն ավելի անվտանգ կդարձնի Մեծ Բրիտանիան», — հայտարարել է պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը։

Արբանյակները կառավարելու է Մեծ Բրիտանիայի տիեզերական հրամանատարությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Հայ Ուիքոմում՝ Թագավորական ռազմաօդային ուժերի ավիաբազայում։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նաև փորձարկում է տիեզերական տարածության դիտարկման համար նախատեսված սենսորների ցանց։ Inaros նախագիծը նախատեսում է սարքավորումների տեղադրում իրականացնել աշխարհի տարբեր մասերում գտնվող երեք հարթակներում։

«Տիեզերքից Երկիրը դիտարկելու հնարավորությունը վճռորոշ նշանակություն ունի ինչպես երկրի դիմակայունության, այնպես էլ ռազմական առավելություն ստանալու համար», — նշել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ավիացիայի մարշալ սըր Հարվ Սմայթը։

Հասանելի է

русский

Թեմա

ՌազմականԱրբանյակներ

Տեղադրություն

Միացյալ Թագավորություն

Աղբյուրը՝ NEWS.am