Սպիտակ տունը պատրաստում է Թրամփի հանդիպումն Իսրայելի հնարավոր վարչապետի հետ. Al-Hadath

Դիվանագիտություն20:39 | նոյեմբերի 26, 2026Սպիտակ տունը պատրաստում է Թրամփի հանդիպումն Իսրայելի հնարավոր վարչապետի հետ. Al-Hadath
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Սպիտակ տունը կապ է հաստատել իսրայելական «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտի հետ՝ նրա հետ անձնական հանդիպում կազմակերպելու համար, եթե նրան հաջողվի կառավարություն ձևավորել, հաղորդում է սաուդյան Al-Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ Այզենկոտը շահագրգռված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմամբ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու Իրանից բխող սպառնալիքը։
«Յաշարի» առաջնորդը մտադիր է վերականգնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները։ Դրանց բարելավման հնարավորություններն ուսումնասիրելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ Իսրայելի նախկին վարչապետ Յաիր Լապիդի գլխավորությամբ։
Մասնավորապես, հանձնաժողովը կփորձի համոզել Վաշինգտոնին չկասեցնել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնել է աղբյուրը։
Բացի դրանից, Այզենկոտը մտադիր է շարունակել բանակցությունները Լիբանանի և Սիրիայի հետ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականությունԱՄՆ-Իսրայել հարաբերություններ
Անձ
