Սպիտակ տանը դրական դինամիկա են տեսնում Իրանի հարցով շփումներում

Դիվանագիտություն09:04 | նոյեմբերի 10, 2026Սպիտակ տանը դրական դինամիկա են տեսնում Իրանի հարցով շփումներում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի շուրջ հակամարտության կարգավորման բանակցություններում դրական դինամիկա կա, երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք դրական դինամիկա ենք տեսնում, որը տանում է դեպի հակամարտության ավարտը։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ի շահերը միշտ հաշվի առնվեն», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ բանակցությունների հաջողության դեպքում, ի վերջո, «աշխարհը շատ ավելի անվտանգ կլինի»։
Միաժամանակ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ «Այս հարցում սակարկություն լինել չի կարող», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
