«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել

Կրիմինալ09:02 | նոյեմբերի 10, 2026«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել<!—>

]—>

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայտնի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել՝ 2022 թվականին կատարած վիրահատության առիթով։ Մի կնոջ նկատմամբ կրծքագեղձի էսթետիկ վիրահատությունից հետո պացիենտը առողջական լուրջ բարդություններ է ունեցել եւ դիմել է իրավապահներին։ Վարույթ է հարուցվել եւ մեղադրանք է առաջադրվել բժշկին:

Ըստ մեղադրանքի, բժիշկը հետվիրահատական շրջանում իր պարտականությունները պատշաճ չի կատարել, մասնավորապես, ըստ գործի նյութերի՝ չի մշակել կնոջ վերքերը, չի հեռացրել առաջացած թարախային բորբոքումները, ինչի հետևանքով կնոջ առողջությանը ծանր վնաս է հասցվել։

Բժշկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը։ Փորձեցինք կապ հաստատել Ա. Հովհաննիսյանի հետ՝ այս վարույթի վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու համար, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Պատմություն

ԿրիմինալԱռողջապահություն

Թեմա

ԱռողջապահությունMedicineՄամուլի տեսություն

Աղբյուրը՝ NEWS.am