«Շատ հզոր գործիք է». Թրամփը դեմոկրատներին նախազգուշացրել է, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը հաճախակի վետո կկիրառի

Դոնալդ Թրամփ01:10 | նոյեմբերի 13, 2026«Շատ հզոր գործիք է». Թրամփը դեմոկրատներին նախազգուշացրել է, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը հաճախակի վետո կկիրառի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Salem News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է վարչակազմի հաջող աշխատանքն իր պաշտոնավարման մնացած երկու տարիների ընթացքում և մտադիր է ակտիվորեն օգտվել վետոյի իրավունքից, եթե Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները։
«Կարծում եմ՝ առաջիկա երկու տարիներին մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Մենք շատ հզոր գործիք ունենք՝ վետոյի իրավունքը, և ես մտադիր եմ շատ հաճախ օգտվել դրանից»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ արգելափակելու է դեմոկրատների օրինագծերը, եթե նրանք փորձեն առաջ մղել իր քաղաքական կուրսին հակասող նախաձեռնություններ։
Ավելի վաղ նա վետոյի իրավունքն անվանել էր օրենսդրական օրակարգի վրա ազդելու իր գլխավոր գործիքը և վստահություն հայտնել, որ օրինագծերը մի քանի ամիս շարունակ արգելափակելուց հետո դեմոկրատները ստիպված կլինեն համաձայնության գալ Սպիտակ տան հետ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
