«Ուզում եմ լուծել Կուբայի հարցը». Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը

Կուբա01:18 | նոյեմբերի 13, 2026«Ուզում եմ լուծել Կուբայի հարցը». Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 12-ին Salem News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է հասնել Կուբայի հարցի լուծմանը մինչև իր նախագահական ժամկետի ավարտը և չի բացառել կղզային պետության դեմ ռազմական գործողության հնարավորությունը։
«Ես ուզում եմ լուծել Կուբայի հարցը՝ նախքան պաշտոնից հեռանալս։ Մենք ունենք մի շատ լավ, տաղանդավոր մարդ՝ Մարկո անունով»,- հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որի ծնողները ծագումով Կուբայից են։
«Նա ուրախ կլիներ զբաղվել դրանով»,- հավելել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է կղզում տիրող իրավիճակին։
Հաղորդավարը Թրամփին հարցրել է՝ արդյոք նա պատրա՞ստ է ռազմական ուժ կիրառելու հրաման տալ, եթե դա անհրաժեշտ լինի Կուբայի հարցը լուծելու համար։
«Ես միանշանակ կդիտարկեի այդ հնարավորությունը»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նախկինում ևս չէր բացառել Կուբայի գործերին ԱՄՆ-ի միջամտության հնարավորությունը։ Հոկտեմբերին նա հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողությունից վերադարձող ամերիկյան ռազմանավերը կարող էին անցնել կղզու ափերի մոտով, որից հետո Ռուբիոն կմեկներ այնտեղ՝ համաձայնագիր կնքելու համար։ Միաժամանակ սեպտեմբերին Թրամփը հույս էր հայտնել, որ Վաշինգտոնն ու Հավանան կկարողանան համաձայնության գալ առանց ռազմական ուժի կիրառման։
Թրամփի վարչակազմն ուժեղացրել է ճնշումը Կուբայի իշխանությունների վրա՝ ձգտելով կղզում քաղաքական փոփոխությունների հասնել։ Կուբան ծանր տնտեսական և էներգետիկ ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է վառելիքի պակասով, էլեկտրամատակարարման խափանումներով և գների աճով։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Անձ
Թեմա
Արտաքին քաղաքականությունՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
