ՍԾՏՀԿ–ի մաքսային հարցերով աշխատանքային խմբի շրջանակում անցկացվել է հերթական առցանց հանդիպումը. ՊԵԿ

Արհեստական բանականություն10:20 | նոյեմբերի 24, 2026ՍԾՏՀԿ–ի մաքսային հարցերով աշխատանքային խմբի շրջանակում անցկացվել է հերթական առցանց հանդիպումը. ՊԵԿ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պետական եկամուտների կոմիտեն, Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նախագահության շրջանակում, առցանց ձևաչափով անցկացրել է աշխատաժողով՝ նվիրված ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմներին, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը ռիսկերի վերլուծության և գնահատման գործընթացներում և միջգերատեսչական համագործակցության զարգացմանը։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Աշխատաժողովի ընթացքում կարևորվել է ՍԾՏՀ անդամ պետությունների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև քննարկվել են կարգապահական ռիսկերի բացահայտման և գնահատման ժամանակակից մոտեցումները։
Քննարկման ընթացքում ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության աշխատակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով ռիսկերի թիրախավորման գործընթացում «Մեկ պատուհան» համակարգի կիրառման հնարավորությունները, ռիսկերի վերլուծության և գնահատման գործընթացների ավտոմատացման նպատակով արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) գործիքների կիրառման փորձը, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովմանն ուղղված տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական համագործակցության մեխանիզմները։
Աշխատաժողովը կարևոր հարթակ է ՍԾՏՀ անդամ պետությունների միջև մասնագիտական համագործակցության ամրապնդման, ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացման և նորարարական գործիքների կիրառման խթանման համար։
Թեմա
Արհեստական բանականությունՄաքսային ձևակերպումՏնտեսություն
Կազմակերպություն
