Կիմ Չեն Ընի քույրը կառաջարկի փակել ԿԺԴՀ-ում Շվեյցարիայի դեսպանատունը

Դիվանագիտություն10:21 | նոյեմբերի 24, 2026Կիմ Չեն Ընի քույրը կառաջարկի փակել ԿԺԴՀ-ում Շվեյցարիայի դեսպանատունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ հանրապետության ԱԳՆ-ին խորհուրդ կտա քննարկել Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը փակելու հարցը։ Պատճառը «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարի դեմ սահմանված պատժամիջոցներն են։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
«Այն պայմաններում, երբ Շվեյցարիայի Համադաշնությունը հստակ արտահայտել է ԿԺԴՀ-ի պետական ինքնիշխանությունն ու նրա քաղաքացիների օրինական իրավունքները չհարգելու իր դիրքորոշումը, բնականաբար վերացել են հարաբերությունների բարելավման պատրվակով Փհենյանում բացված Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակի գոյության հիմքերը», — ասվում է Կիմ Յո Չժոնի հայտարարության մեջ։
Նա Բեռնի որոշումն անվանել է ոչ բարեկամական քայլ և հայտարարել, որ այն խախտում է երկրի ինքնիշխանությունը։ ԿԺԴՀ ներկայացուցչի կարծիքով՝ Շվեյցարիայի գործողությունները հակասում են երկխոսության և համագործակցության զարգացման վերաբերյալ այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսի՝ Փհենյան կատարած վերջին այցի ընթացքում։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականությունՊատժամիջոցներ
Տեղադրություն
