«Սատանի կամուրջ»-ի մոտ կցորդիչով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել ու փակել ճանապարհը

«Սատանի կամուրջ»-ի մոտ կցորդիչով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել ու փակել ճանապարհը

Պատահարներ09:38 | նոյեմբերի 6, 2026«Սատանի կամուրջ»-ի մոտ կցորդիչով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել ու փակել ճանապարհը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Սատանի կամուրջ»-ի մոտ կցորդիչով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել ու փակել ճանապարհը<!—>

]—>

«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում բեռնատարներ են արգելափակվել

Նոյեմբերի 5-ին՝ ժամը՝ 21։48-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ավտոճանապարհը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ արգելափակվել է երկու կցորդիչով բեռնատար․ ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։ Փրկարարները քարշակել և արգելափակումից դուրս են բերել «Renault» և «Mercedes-Benz» մակնիշների բեռնատարները․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։


Թեմա

ՊատահարներՃՏՊ

Տեղադրություն

Սյունիք

Օբյեկտ

Բեռնատար

Աղբյուրը՝ NEWS.am