Գետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան

Կոռուպցիոն Մեղադրանքներ09:40 | նոյեմբերի 6, 2026Գետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Իջևան համայնքի և ֆիզիկական անձանց՝ Գետահովիտի համայնքապետարանի՝ 329 քմ մակերեսով վարչական շենքի և 0.15927 հա հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Դատախազությունից։
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը:
Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզված հանգամանքների հիման վրա Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. Հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (փողերի լվացում) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը) հատկանիշներով:
2026 թվականի օգոստոսի 20-ին վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ: Ա.Ա.-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառված է վարչական հսկողություն և գրավ՝ 5.000.000 դրամի չափով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
Թեմա
Կոռուպցիոն ՄեղադրանքներԱրդարադատություն
Կազմակերպություն
Քննչական կոմիտեԳլխավոր դատախազություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
