Սամվել Կարապետյանը ԱԱԾ դիմակավորված անձանց հետ մտավ տուն, թիմակիցները ծափահարեցին (վիդեո)

Սամվել Կարապետյանը ԱԱԾ դիմակավորված անձանց հետ մտավ տուն, թիմակիցները ծափահարեցին (վիդեո)

Քննչական կոմիտե12:24 | նոյեմբերի 4, 2026Սամվել Կարապետյանը ԱԱԾ դիմակավորված անձանց հետ մտավ տուն, թիմակիցները ծափահարեցին (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Սամվել Կարապետյանը ԱԱԾ դիմակավորված անձանց հետ մտավ տուն, թիմակիցները ծափահարեցին (վիդեո)<!—>

]—>

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ԱԱԾ դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտավ տուն։ Դրսում հավաքված թիմակիցները ծափահարություններով նրան ճանապարհեցին։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Կազմակերպություն

Քննչական կոմիտեՈւժեղ Հայաստան

Թեմա

ՔաղաքականությունԽուզարկություններ

Անձ

Սամվել Կարապետյան

Աղբյուրը՝ NEWS.am