Ռուսաստանն ու Ուկրաինան Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից առաջ ճկունություն են դրսևորել տարածքային հարցերում. լրագրող

Ռուսաստանն ու Ուկրաինան Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից առաջ ճկունություն են դրսևորել տարածքային հարցերում. լրագրող

Բանակցություններ00:12 | նոյեմբերի 10, 2026Ռուսաստանն ու Ուկրաինան Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից առաջ ճկունություն են դրսևորել տարածքային հարցերում. լրագրող
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ռուսաստանն ու Ուկրաինան Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից առաջ ճկունություն են դրսևորել տարածքային հարցերում. լրագրող<!—>

]—>

Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին ընդառաջ՝ ամերիկացի պաշտոնյաներն ավարտել են լրագրողների հետ ոչ պաշտոնական հեռախոսային ճեպազրույցը։ Այս մասին հայտնել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։

«Նրանք ներկայացրել են բանակցություններից Վաշինգտոնի ունեցած ակնկալիքները, առանցքային վիճելի հարցերն ու հետագա քայլերը։

Միացյալ Նահանգները ցանկանում է եռակողմ բանակցություններից անցում կատարել ավելի լայն՝ Եվրոպայի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափի։ Ակնկալվում է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի հետ մեկտեղ, կմիանան անվտանգության երաշխիքների և Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումներին։

Անվտանգության երաշխիքներն առաջնահերթ նշանակություն կունենան։ Պաշտոնյաները հայտնել են, որ Վաշինգտոնը Ռուսաստանին հորդորել է ընդունել մի համաձայնագիր, որն Ուկրաինային կտրամադրի ՆԱՏՕ-ի 4-րդ և 5-րդ հոդվածներին համարժեք պաշտպանություն։ Ընդգծելով Եվրոպայի կարևորությունը՝ պաշտոնյաներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հանձնառություն, ի վերջո, կախված է լինելու Թրամփի որոշումից։

Տարածքային հարցը շարունակում է մնալ չլուծված։ Ռուսաստանը շարունակում է պահանջել ողջ Դոնեցկը, մինչդեռ Ուկրաինան կողմ է շփման ներկայիս գծի պահպանմանը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ երկու կողմերն էլ որոշակի ճկունություն են ցուցաբերել, սակայն նրանք միաժամանակ շեշտել են, որ տարածքային հարցերն ու հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածությունները պետք է քննարկվեն բանակցությունների շրջանակում։

Աբու Դաբիում որևէ համաձայնագրի կնքում չի ակնկալվում։ Բուն նպատակը դիրքորոշումները հստակեցնելն է, մնացյալ տարաձայնությունները վերհանելն ու հետագա բանակցությունների համար հիմքեր ստեղծելը։ Պաշտոնյաները հավելել են, որ ԱՄՆ-ը տրամադրված է «զգույշ լավատեսությամբ»՝ ենթադրելով, որ առաջիկայում կարող են նոր հանդիպումներ կայանալ Պուտինի և Զելենսկու հետ»,- նշել է Ռաուֆօղլուն։

Հասանելի է

русский

Թեմա

ԲանակցություններՔաղաքականությունԽաղաղության բանակցություններ

Պատմություն

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ

Աղբյուրը՝ NEWS.am