Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ

Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ

Տնտեսություն23:58 | նոյեմբերի 9, 2026Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ<!—>

]—>

Պարենային հումքային ապրանքների համաշխարհային գները 2026 թվականին կաճեն 10,3%-ով, իսկ 2027 թվականին՝ ևս 7,2%-ով։ Commodity Markets Outlook հոկտեմբերյան զեկույցում այսպիսի կանխատեսում է ներկայացրել Համաշխարհային բանկը։

Ինչպես հաղորդում է «Ագրոէքսպորտը», զեկույցի գնահատականներն արտացոլում են Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական անկայունությունը, ինչպես նաև առևտրի կառուցվածքային խնդիրները։

Կանխատեսման համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի գները 2026 թվականին կաճեն 14,1%-ով, իսկ 2027 թվականին՝ ևս 9,3%-ով։ Հատկապես կտրուկ թանկացում է սպասվում ցորենի շուկայում։

Սպասվում է նաև յուղատու մշակաբույսերի և դրանց վերամշակման արտադրանքի զգալի թանկացում։ Մասնավորապես, սոյայի շրոտի գները 2026 թվականին կարող են աճել 17,5%-ով, իսկ 2027 թվականին՝ 9,5%-ով։ Սոյայի յուղի գների աճը նույն տարիներին կարող է կազմել համապատասխանաբար 39% և 11,4%։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՏնտեսությունՊարենԳնաճ

Կազմակերպություն

Համաշխարհային բանկ

Աղբյուրը՝ NEWS.am