Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից APA-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական դաշտում վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության, ադրբեջանցի ժողովրդի և երկրի ղեկավարության դեմ հնչեցված սադրիչ, վիրավորական և սպառնալիք պարունակող հայտարարությունների կապակցությամբ ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունն ու վճռական բողոքը փոխանցվել է ռուսական կողմին։
Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել 2026 թվականի օգոստոսի 13-ին «Частота понимания» նախագծի շրջանակներում հեռարձակված հաղորդման ընթացքում Ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության հասցեին հնչեցված արտահայտությունների վրա։
«Հանդիպման ընթացքում ռուսական տեղեկատվական և մեդիա դաշտում Ադրբեջանի դեմ ուղղված սադրիչ, սպառնալից և բռնության հռետորաբանությանը վերջ դնելու նպատակով անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի ակնկալիքը ևս մեկ անգամ փոխանցվել է հակառակ կողմին», — ասվում է Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ 24News.am
