ՌԴ ՀՕՊ-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչու է խոցել

ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը Մոսկվային մոտենալիս խոցել են չորս անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս անօդաչու թռչող սարք։ Անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- գրել է Մոսկվայի քաղաքապետը։
Աղբյուր՝ 24News.am
