ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Պրինցևկա գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել մանկական խաղահրապարակի հարևանությամբ։ Հարվածի հետևանքով զոհվել է 13-ամյա աղջիկ, ևս երկու աղջիկ՝ 7 և 9 տարեկան, վիրավորվել են։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ժամանակավոր ղեկավար Ալեքսանդր Շուվաևը։

«Հարվածը հասել է մանկական խաղահրապարակի հարևանությամբ։ 13-ամյա աղջիկը մահացել է ստացած վնասվածքներից, իսկ մյուս երկու աղջիկները հոսպիտալացվել են», — գրել է Շուվաևը «Մաքս» հարթակում։

Ժամանակավոր ղեկավարի խոսքով՝ 7-ամյա աղջիկը գլխի, մեջքի և ոտքերի բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է Վալույսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, իսկ 9-ամյա աղջիկը նույնպես հոսպիտալացվել է։

Շուվաևը ցավակցություն է հայտնել զոհված երեխայի հարազատներին և վստահեցրել, որ բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ՝ վիրավորված երեխաների կյանքը փրկելու համար։

Աղբյուր՝ 24News.am