Քենեդիների ընտանիքը պահանջել է թույլ չտալ Թրամփի հաղթական կամարի կառուցումը

Ճարտարապետություն13:44 | նոյեմբերի 11, 2026Քենեդիների ընտանիքը պահանջել է թույլ չտալ Թրամփի հաղթական կամարի կառուցումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի ընտանիքի ինը անդամ միացել է Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի նախաձեռնած հաղթական կամարի կառուցման դեմ ներկայացված դատական հայցին, գրում է The New York Times-ը։
Նախագծի համաձայն՝ 76 մետր բարձրությամբ կամարը կզարդարեն հրեշտակների ոսկե քանդակներ, որոնցից մեկը ձեռքին կպահի անմար կրակով ջահը։ Թրամփը նախատեսում է կամարը կառուցել Լինքոլնի հուշահամալիրի և Արլինգթոնի գերեզմանատան միջև։ Գերեզմանատանն ամփոփված են ամերիկացի զինվորականներ, ինչպես նաև Ջոն Քենեդին, նրա եղբայրներ Ռոբերտն ու Էդվարդը և ընտանիքի այլ անդամներ։
Քենեդիների ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ կամարը կխաթարի «տեսադաշտի այն առանցքը, որը մտահղացվել էր որպես Քաղաքացիական պատերազմից հետո երկրի միավորման խորհրդանիշ և գոյություն է ունեցել գրեթե մեկ դար»։ Ընտանիքի անդամների պնդմամբ՝ այն նաև ստվեր կգցի նախկին նախագահի հարազատների և «երկրի համար իրենց կյանքը զոհած զինվորականների» շիրիմներին։
Նախագիծն արդեն հավանության է արժանացել Թրամփին հավատարիմ ԱՄՆ մայրաքաղաքի պլանավորման ազգային հանձնաժողովի կողմից։ Կամարի կառուցմանը դեմ են արտահայտվել վետերանները, պատմաբաններն ու տեղական իշխանությունները։
Նոյեմբերի 6-ին դաշնային դատավոր Տանյա Չատկանն արգելափակել է շինարարության մեկնարկը։ Շինարարությունը կասեցվել է 14 օրով․ այդ ընթացքում դատարանները պետք է քննեն նախագծի դեմ ներկայացված հայցերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՃարտարապետությունԴատական հայցՔաղաքականություն
Տեղադրություն
Արլինգթոնի ազգային գերեզմանատուն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
