2027 թվականի պետբյուջեի նախագիծն արդեն քննարկման է դրվել խորհրդարանական հանձնաժողովում

Հայաստան13:41 | նոյեմբերի 11, 20262027 թվականի պետբյուջեի նախագիծն արդեն քննարկման է դրվել խորհրդարանական հանձնաժողովում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
2027 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեսվում է 13 տրլն 614 մլրդ դրամի մակարդակում։ Այս մասին նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշն ակնհայտ բարելավում է նախորդ կանխատեսումների համեմատ։
«Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրլն 604 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է ՀՆԱ-ի 26,5%-ին։ Ընդ որում, հարկային մուտքերը կկազմեն 3 տրլն 463 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 25,4%-ը»,– ասել է Հովհաննիսյանը։
Ուժային կառույցների ծախսերը կկազմեն 835 մլրդ դրամ՝ աճելով 13%-ով։ Տնտեսական ոլորտին նախատեսվում է հատկացնել 496 մլրդ դրամ՝ 2026 թվականի համեմատ 10%-ով ավելի։ Սոցիալական ոլորտին կհատկացվի 1 տրլն 868 մլրդ դրամ՝ 15% աճով։
Պետական բյուջեի նախագծում ներառված չէ Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացման սցենարը։ Նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի հաջորդ շաբաթ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
