Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ինքնուրույն դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, սակայն, նրա կարծիքով, ի վերջո ստիպված կլինի դա անել ճնշման ներքո, հաղորդում է Укринформ-ը։

Ելույթ ունենալով Ուկրաինական երիտասարդական ֆորումում՝ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան միջազգային գործընկերների հետ միասին մշակել է գործողությունների ծրագիր՝ ուղղված Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացմանը։

«Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք։ Դա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է այն մասին, թե ինչպես ճնշում գործադրել Պուտինի վրա»,- ասել է Զելենսկին։

Աղբյուր՝ 24News.am