Վիճակը շատ վատ է՝ հայկական գյուղմթերքը չի սպառվում, ԵՄ չնչին քանակի ապրանք է գնում

Վիճակը շատ վատ է՝ հայկական գյուղմթերքը չի սպառվում, ԵՄ չնչին քանակի ապրանք է գնում

Վիճակը շատ վատ է՝ հայկական շուկան փոքր է, գյուղմթերքը չի սպառվում, ԵԱՏՄ չի արտահանվում, ԵՄ էլ՝ չնչին քանակի ապրանք է գնում, որը էական ազդեցությունը չի թողնում գյուղատնտեսության վրա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Զրկվում ենք երկու աթոռից, տնտեսությունը կործանվում է, միլիարդների վնաս ենք կրում, մարդիկ սննկացման եզրին են։ Իշխանությունը կործանում է գյուղատնտեսությունը, անկառավարելի քաոս է ստեղծվել, որի լուծումները չեն կարողանում գտնել։ Ռուսաստանն արդեն առանց տողատակերի է խոսում ՀՀ-ի հետ, կարճ ժամանակ է տրվել խնդիրները կարգավորելու, քաղաքական վեկտորը որոշելու համար»,- մեկնաբանեց Հարությունյանը։

Նախկին փոխնախարարի խոսքով, եթե Կառավարությունը ԵՄ մեծ ծավալի ապրանքներ արտահանելու նպատակ ուներ, պետք է ապրանքներն իրացնելու համար աշխատանք տաներ նաև հայկական սփյուռքի հետ, սակայն համակարգված ծրագիր, մշակված ռազմավարություն չկա, գործում են պահի որոշմամբ։

Աղբյուր՝ 24News.am