Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Մոսկվա13:17 | նոյեմբերի 8, 2026Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։
Առաջիկա շաբաթվա ընթացքում պետության ղեկավարի օրակարգում նախատեսված միջոցառումների մասին հայտնել է «Вести» տեղեկատվական ծառայությունը՝ վկայակոչելով լրագրող Պավել Զարուբինին, տեղեկացնում է «Интерфакс»-ը։
ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում։
Նախագահի աշխատանքային օրակարգում նախատեսված են նաև միջազգային շփումներ, Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն և Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման խորհրդի նիստ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Կազմակերպություն
Թեմա
Իրադարձություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
