Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ

Գյուղատնտեսություն13:21 | նոյեմբերի 8, 2026Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Լատինական Ամերիկայում բանանի տնկարկները տուժում են ծայրահեղ եղանակային պայմաններից՝ Էլ Նինյոյի հետ կապված կլիմայական երևույթների ուժեղացման ֆոնին, հայտնում է The Guardian-ը։
Արտադրողները նախազգուշացնում են բերքատվության անկման մասին և միջազգային գնորդներից պահանջում ավելի շատ վճարել՝ աճող ծախսերը ծածկելու և ոլորտի կայունությունը պահպանելու համար։
Fairtrade Foundation-ի տվյալներով, ուժեղ քամիներն արդեն վնասում են արտադրությանը Կոլումբիայում, իսկ հորդառատ անձրևները դժվարացնում են բանանի մշակությունը Պերուում և Էկվադորում։ Դոմինիկյան Հանրապետությունում երաշտ է սպասվում, իսկ Կոլումբիայի առանձին շրջաններում կանխատեսվում է տեղումների պակաս։
Էլ Նինյոյի նախորդ շրջափուլի ընթացքում Fairtrade-ի հետ համագործակցող ֆերմերների և աշխատողների աշխատանքի արտադրողականությունն ու բերքատվությունը նախորդ տարվա համեմատ Դոմինիկյան Հանրապետությունում նվազել են 13%-ով, Էկվադորում՝ 22%-ով, իսկ Պերուում՝ 6%-ով։ 1983 թվականին՝ դիտարկումների պատմության մեջ Էլ Նինյոյի ամենաուժեղ դրսևորումներից մեկի ժամանակ, Էկվադորում տուժած բանանի տնկարկների տարածքը կազմել է ընդհանուր տարածքի 15%-ը, իսկ արտահանումը կրճատվել է 36%-ով։
Արտադրության անկումն արդեն անդրադառնում է առևտրի վրա։ Կոլումբիայի Մագդալենա և Լա Գուախիրա շրջանների բանան արտադրողների ասոցիացիայի տվյալներով, հուլիսից սեպտեմբեր Կոլումբիայի կարիբյան տարածաշրջանից արտահանումը դրամական արտահայտությամբ կրճատվել է 32%-ով՝ հասնելով 122 մլն դոլարի։ Սեպտեմբերին մատակարարումները տարեկան կտրվածքով նվազել են 42%-ով, իսկ հասույթը մոտ 70 մլն դոլարից իջել է մինչև 40 մլն դոլար։
Աշխատողները մտահոգված են նաև եկամուտների կրճատման հեռանկարով։ Կոլումբիական Agrosiete ընկերության աշխատակից Էվեր Անտոնիո Ֆլորես Մունյոսը Fairtrade-ին պատմել է, որ վերջին տասը տարում եղանակը զգալիորեն տաքացել է, իսկ որոշ տնկարկներում բերքն արդեն տուժում է ջրհեղեղներից ու ուժեղ քամիներից։
Fairtrade-ը Մեծ Բրիտանիային կոչ է անում միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ առևտրային գործելակերպի դեմ, այդ թվում՝ ֆերմերներին ցածր և ուշացած վճարումների ու ռիսկերը արտադրողների վրա բարդող պայմանագրերի։ Ethical Trading Initiative կազմակերպության տվյալներով, 2026 թվականին մատակարարների 66,7%-ի դեպքում նրանց ստացած գները չեն ծածկել անգամ արտադրության հիմնական ծախսերը։
Մինչդեռ սուպերմարկետներում բանանի մանրածախ գները շուրջ 40 տարի գրեթե չեն փոխվել՝ չնայած վառելիքի, պարարտանյութերի և աշխատուժի ծախսերի աճին։ Միջամերիկյան զարգացման բանկի համար 2020 թվականին հրապարակված ուսումնասիրությունը նախազգուշացնում է. մինչև 2050 թվականը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում բանանի մշակության համար պիտանի հողատարածքները կարող են կրճատվել միջինը 61%-ով։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԳյուղատնտեսությունԿլիմայի փոփոխությունՏնտեսությունՊարեն
Աղբյուրը՝ NEWS.am
