Փաշինյան․ Ալիևն ինձ ասել է, որ ընդունում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է

Հայաստան-Ադրբեջան բանակցություններ18:55 | նոյեմբերի 7, 2026Փաշինյան․ Ալիևն ինձ ասել է, որ ընդունում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ այդ հարցը երկրի ներքին գործն է։ Այս մասին Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ մենք սկսեցինք քննարկումները Ադրբեջանի հետ, նախևառաջ արձանագրեցինք, որ Սահմանադրության հետ կապված հարցը մեր ներքին գործն է։ Մենք չենք պատրաստվում այս խնդիրը քննարկել որևէ արտաքին ակտորի կամ գործընկերոջ հետ, քանի որ մտադիր ենք այն քննարկել բացառապես մեր ժողովրդի հետ», — ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է այդ հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում։
«Բայց նրանք նաև ասում են, որ սահմանադրական առկա դրույթների պայմաններում պատրաստ չեն և չեն ցանկանում Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել և այն վավերացնել», — պարզաբանել է վարչապետը։
Փաշինյանը հայտարարել է, որ այս երկու ձևակերպումները կարող են նման թվալ, սակայն դրանց միջև սկզբունքային տարբերություն կա։
Նրա խոսքով՝ կարևոր է ճիշտ հասկանալ կողմերի դիրքորոշումները և ճիշտ գնահատել իրավիճակը։
Հասանելի է
Թեմա
Հայաստան-Ադրբեջան բանակցություններԽաղաղությունՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
