Իրանի գահընկեց արված շահի որդին Գերմանիայում արժանացել է «Հանուն ազատության» մրցանակին

Մրցանակ18:55 | նոյեմբերի 7, 2026Իրանի գահընկեց արված շահի որդին Գերմանիայում արժանացել է «Հանուն ազատության» մրցանակին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, ստացել է «իրանական ժողովրդին» շնորհված «Հանուն ազատության» մրցանակը, հայտնել է AFP-ն։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Մայնի Ֆրանկֆուրտում և ուղեկցվել է Փահլավիին պարգևատրելու որոշման դեմ բողոքի ակցիաներով։
Մրցանակը շնորհել է Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությանը (ԱԴԿ) մոտ կանգնած Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը։ Սուրբ Պողոս եկեղեցում կայացած արարողության ժամանակ Փահլավին հայտարարել է, որ իրանցիները ժողովրդավարության դասերի կարիք չունեն, սակայն զրկված են իրենց ժողովրդավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից։ Նրա ելույթը դիմավորել են ծափահարություններով։ Շենքի մոտ հավաքվել էին քաղաքական գործչի հազարավոր կողմնակիցներ, որոնցից շատերը ծածանում էին միապետության ժամանակաշրջանի Իրանի դրոշները։
Ընդ որում, մրցանակը հանձնելու որոշումը արժանացել է քննադատության։ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական և «Կանաչներ» կուսակցությունների տեղի կառույցները բոյկոտել են միջոցառումը՝ հայտարարելով, որ Փահլավիին չի կարելի համարել իրանական ժողովրդի օրինական ներկայացուցիչ։
Նրա հայրը՝ Մոհամադ Ռեզա Փահլավին, գահընկեց է արվել 1979 թվականի հեղափոխության հետևանքով, որից հետո Իրանում հաստատվել է իսլամական հոգևորականության իշխանությունը։ Ռեզա Փահլավիի քննադատները նաև մատնանշում են Իսրայելին նրա աջակցությունն ու հոր ավտորիտար կառավարումից բավարար չափով հեռավորություն չպահելը։
Ինքը՝ Փահլավին, հայտարարել է, որ մրցանակն ընդունում է միայն ժամանակավոր պահպանության համար՝ մինչև Իրանում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության ձևավորումը։
Նրա խոսքով՝ մի օր ինքը մտադիր է այն Թեհրանում հանձնել «օրինական տերերին»։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
